Փետրվար 08, 2020 17:26 Asia/Tehran
  •  Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանտար.«Մենք պետք է ուժեղանանք, որպեսզի պատերազմ չլինի և վերջ գտնի թշնամու սպառնալիքը»

Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանտարն ընդգծելով բոլոր, հատկապես պաշտպանական ոլորտներում Իրանի հզորանալու անհրաժեշտությունն ասել է.«Որպեսզի պատերազմ տեղի չունենա, պետք է ուժեղանալ և հզորանալ»:

Այսօր առավոտյան Իրանի բանակի օդուժի  և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարների ու  անձնակազմի  հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին նշելով, որ թույլ լինելը թշնամուն խրախուսում է ինչ-որ քայլ անել, հավելել է.«Մենք չենք ձգտում սպառնալ որևէ երկրի կամ ժողովրդի, սակայն ձգտում ենք պահպանել երկրի անվտանգությունը և կանխել սպառնալիքը»:

Գերապատիվ առաջնորդն Իրանի Զինված ուժերին հորդորել է ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում պաշտպանության հիմքերն ամրապնդելու, կարևոր գործերն առաջ մղելու և  առկա  հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու համար:

Նա ասել է.«Եթե ԱՄՆ-ի նախկին նախագահներն այդ ռեժիմի սատանայական ուղուն քողարկված էին հետևում, այսօր  այլոց ունեցվածքի նկատմամբ ամերիկացիների ագահությունը, նրանց միլիտարիզմը և սադրանքներն ակնհայտ են և Իրանի ժողովրդի թշնամիների այս ուղին անշուշտ դատապարտված է ձախողման»:

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Սպառնալիքները կվերածվեն հնարավորությունների, և պատժամիջոցը,որ  հանցագործություն է, կարող է այս երկիրը փրկել նավթից ունեցած   կախվածությունից և լուծել շատ խնդիրներ»:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է.«Իհարկե  ԱՄՆ-ի իշխող կազմում որոշ  ուշիմ անձինք գիտակցել են դա և ասել են, որ չպետք է թույլ տանք,որ Իրանն առանց նավթի տնտեսություն ունենա,ուստի պետք է այնպիսի ճանապարհ բացել, որպեսզի Իրանի տնտեսությունն ամբողջությամբ չհեռանա նավթի եկամտից: Հետևաբար  այս երկրի տնտեսության ոլորտի պատասխանատուները  պետք է շատ զգույշ լինեն այս հարցում»:

Այաթոլլահ Խամենեին նաև անդրադառնալով թշնամիների գործեղանակներին ասել է.«Թշնամու գործեղանակների դիմաց, Իսլամական հանրապետության գործեղանակներն էլ ավելի են բարդացել: Ներկայումս երկրի տարբեր բաժիններում, տրամաբանական, բարդ ու առաջ ընթացող աշխատանքներ են իրականանում, որոնք ապահովելով երկրի ռազմավարության խորքը, թշնամուն ծնկի են բերել»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ