Փետրվար 11, 2020 10:46 Asia/Tehran

Ողջ Իրանում այսօր կայացել է Բահմանի 22-ի միլիոնանոց քայլարշավը:

Երեքշաբթի առավոտյան,  Իրանի ավելի քան 1000 քաղաքներում ու 4200 գյուղերում կայացել է Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի քայլարշավը: 

ԻԻՀ դրոշը կրող իրանցիները վանկարկում էին «մահ Ամերիկային, մահ Իսրայելին» կարգախոսները:

Այս քայլարշավին շքեղ մասնակցությամբ, Իրանի ժողովուրդը մեկ անգամ ևս վերանորոգեց իր ուխտը իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնիի և հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Ավելի քան 6 հազար իրանցի ու արտասահմանցի լրագրողներ լուսաբանել են բահմանի 22-ի քայլարշավը:

Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների քաղաքական ու հոգևոր այրեր և մարզական ու համալսարանական ոլորտի դեմքեր:

Մեկնաբանություններ