Փետրվար 11, 2020 11:46 Asia/Tehran

Փետրվարի 11-ին, Թեհրանում և իսլամական Իրանի հազարավոր քաղաքներում ու գյուղերում Իրանի ժողովուրդը իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձին նվիրված քայլերթին իր բազմամիլիոնանոց մասնակցությամբ ի ցույց դրեց իր ազդեցիկ դերակատարությունն այս հեղափոխության մեջ:

Բոլոր ասպարեզներում Իրանի ժողովրդի ակտիվ ներկայությունը իսլամական հեղափոխության գոյատևման գաղտնիքն է համարվում:

Իսլամական հեղափոխության տարբեր փուլերում Իրանի ժողովրդի արդյունավետ ներկայության և իսլամական հանրապետության համակարգի հետ նրա քայլ պահելու շնորհիվ Իրանում ուժն ու կանխարգելման կարողոթյունը ժողովրդական բնույթ է կրում: Ժողովրդի այս ներկայությունը խափանել է թշնամիների, այդ թվում ԱՄՆ-ի նյութած բոլոր դավերն ու սպառնալիքները:

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի տարբեր կառավարությունների թշնամությունը վկայում է այն մասին, որ ամերիկացի պետայրերին զայրացնում է այն հանգամանքը, որ Իրանի ժողովուրդը քայլ է պահում իսլամական հեղափոխության հետ, որովհետև ժողովուրդը ամուր պատնեշ է նրանց դեմ:

Դոնալդ Թրամփի իշխանության հասնելով, մեծացավ Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի թշնամությունը և Թրամփի կառավարությունը ուղղակիորեն թիրախ դարձրեց Իրանի ժողովրդին:

Անցած մեկ տարվա ընթացքում, ամերիկացիները տնտեսական ու պետական ահաբեկչությամբ, փորձել են պառակտում առաջացնել իսլամական հանրապետության համակարգի և Իրանի ժողովրդի միջև: Սակայն իսլամական հեղափոխության հետ ժողովրդի քայլ պահելու շնորհիվ անկատար է մնացել նրանց այդ ցանկությունը:

ԻՀՊԿ-ի Ղոդսի ստորաբաժանման հրամանատար՝ նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հուղարկավորությանը Իրանի ժողովրդի միլիոնանոց մասնակցությունը ցույց տվեց, որ ամերիկացիները անգամ պետական ահաբեկչությամբ չեն կարող տարաձայնություն սերմանել Իրանի հասարակության մեջ:

Արևմտյան Ասիայում Դիմադրության ճակատի հրամանատարին սպանելու միակ ձեռքբերումը եղավ այն, որ կրկնապատկվեց ԱՄՆ-ի հանդեպ տարածաշրջանի ժողովրդի ատելությունը և ժողովուրդը միաձայն պահանջում էամերիկացի բանակայինները դուրս գնան Արևմտյան Ասիայի տարածաշրջանից:

Երկուշաբթի օրը, Թեհրանում տարբեր երկրների դեսպանների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իրանի իրողությունների մասին սխալ կամ թերի ընկալումը, վտանգավոր քաղաքականությունների որդեգրման պատճառ է դարձել, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների վերջին հրաժեշտի միջոցառմանը ժողովրդի միլիոնանոց մասնակցությունը, վկայում է ԱՄՆ-ի քաղաքականությունների նկատմամբ տարածաշրջանի և Իրանի ժողովրդի ատելության մասին:

Իսլամական հեղափոխության և Իրանի ժողովրդի միասնությունը մեկ անգամ ևս դրսևորվել է այսօր՝ Բահմանի 22-ի քայլերթի ընթացքում և այդ միասնությունը մեկ անգամ ևս կդրսևորվի շուրջ 10 օր հետո՝ իսլամական խորհրդարանի ընտրությունների ընթացքում: Եվ այս բոլորը վկայում են այն մասին, որ  «Իսլամական հեղափոխության երկրորդ քայլի» շրջանակում լուսավոր հորիզոններ է սպասվում Իրանի ժողովրդի համար:

Մեկնաբանություններ