Փետրվար 12, 2020 10:20 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը երախտագիտության ուղերձ է հղել ժողովրդին՝ փետրվարի 11-ի քայլերթին մասնակցության կապակցությամբ:

Հասան Ռոհանու ուղերձում ասվում է. «Ժողովրդի բազմամիլիոնանոց ու փառավոր ներկայությունը հեղափոխության 41-րդ տարելիցին նվիրված քայլերթին, ևս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց իրանցիների միասնությունն ու համախմբավծությունը»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Ժողովրդի անկեղծ մասնակցությունն այս քայլերթին, որը համընկավ ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների մահվան քառանսօրյակին, առավել քան երբևէ, աշխարհին  ցույց տվեց իսլամական հեղափոխության գաղափարներին ու արժեքներին մեր ժողովրդի հավատարմությունը»:

Պիտակ

Մեկնաբանություններ