Փետրվար 12, 2020 16:21 Asia/Tehran
  •  Թեհրանի Դուլաբ հայկական  գերեզմանատունը

Հայկական Դուլաբ գերեզմանատունը գտնվում է Թեհրանի Դուլաբ քաղաքամասում:

Դուլաբը հայ համայնքի հին ու պատմական արժեք  ներկայացնող շիրմաքարեր ունեցող գերեզմանատունն է և  ունի մոտավորապես 47.000 քառակուսի մետր տարածք: Որոշ շիրմաքարեր նկարազարդված են և ունեն  բացառիկ ճարտարապետություն:

Գերեզմանատանն իրենց վերջին հանգրվանն են գտել իրանահայ ազգային-հասարակական բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ Իրանի առաջին սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և դերասանական դպրոցի հիմնադիր Ավանես Օգանյանսը  և  ժամանակակից թատրոնի հիմնադիր  Շահեն Սարգսյանը:

 

Մեկնաբանություններ