Փետրվար 14, 2020 08:39 Asia/Tehran
  • Գեներալ Սալամին զգուշացրել է ԱՄՆ-ին ու Իրսայելին

Հինգշաբթի օրը, Թեհրանի Իմամ Խոմեյնու անվան աղոթավայրում գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների մահվան քառասնօրյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ի պատասխան իսրայելցի պաշտոնյայի, ով հայտարարել էր, թե Իսրայելն ու ԱՄՆ-ը համագործակցում են Սիրիայում ու Իրաքում իրանցիներին սպանելու ուղղությամբ, հայտարարել է. «Եթե Սիոնիստական ռեժիմն ու ԱՄՆ-ը համարձակվեն նման քայլի դիմել, ԻՀՊԿ-ն կդիմի պատասխան գործողությունների»:

Անդրադառնալով Բաղդադի Այն ալ Ասադ ռազմաբազայի դեմ Իրանի հրթռիային հարձակմանը, Հոսեյն Սալամին նշել է. «ԱՄՆ-ը ուժեղ ջրհեղեղի ականատես եղավ, սակայն ջրհեղեղը շարունակվելու է, մինչև ամերիկացիները դուրս գան Իրաքից»:

Անդրադառնալով Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների դեմ  գեներալ Սուլեյմանիի մղած պատերազմին, Սալամին ասել է. «Գեներալ Սուլեյմանին մարեց թաքֆիրականների վառած կրակը, ինչի համար էլ ԱՄՆ-ը չհանդուրժեց նրա գոյությունը»:

Մեկնաբանություններ