Փետրվար 15, 2020 09:13 Asia/Tehran
  • Մուսավին դիմել է այն ընկերություններին, որոնք ԱՄՆ-ի սպառնալիքների պատճտառով հեռացել են Իրանից

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը, ուրբաթ օրը հայտարարել է, որ այն ընկերությունները, որոնք ԱՄն-ի սպառնալիքների պատճառով լքել են իրանական շուկան, պետք է իմանան, որ վերադարձը շատ դժվար է լինելու իրենց համար:

ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով Իրանի հետ LG- ի և Samsung ընկերությունների համագործակցությունը դադարեցվելու կապակցությամբ Թվիթերում արած գրառման մեջ, Մուսավին  նշել է. «Իրանցիները չեն մոռանում իրենց դժվար օրերի բարեկամներին: Սակայն որոշ արտասահմանյան ընկերություններ, որ վերջին տարիներին ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով լքել են Իրանի շուկան, պետք է իմանան, որ վերադարձը բարդ է լինելու: Ինչպես ասում է  առևտրի մասին օրենքը, շուկան լքելը, շուկա մուտք գործելուց ավելի բարդ է»:

LG- ի և Samsung ընկերությունները, որ ԱՄՆ-ի ճնշումների հետևանքով դադարեցնում են համագործակցությունն Իրանի հետ, սկսել են երկրի տարբեր շրջաններից հավաքել իրենց գովազդային վահանակները:

Տարիների փորձը վկայում է, որ պատժամիջոցների արդյունքում, Իրանը, հենվելով իր ներքին ուժի վրա, ինքնաբավ է դարձել  արտադրության ոլորտում:

Մեկնաբանություններ