Փետրվար 15, 2020 09:27 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչին պատասխանել է Իրանի կողմից Եմենին զենք տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը

Թախթ Ռավանչին պատասխանել է Իրանի կողմից Եմենին զենք տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ ԱՄՆ-ի կեղծ քարզչությունը շարունակվում է:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցին ի պատասխան այն հայտարարության, թե բռնագրավվել է Եմեն ուղարկվող զենք, որն ըստ ամերիկացի պաշտոնյաների, պատկանում է Իրանին, գրել է, որ Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի քարոզչական արշավը շարունակվում է:

Թախթ Ռավանչին հավելել է, որ վերոնշյալ զենքի բեռնվածքի մասին հայտարարությունից բացի, ԱՄՆ-ը շահարկում է ՄԱԿ-ի զեկույցը, որպեսզի փաստի, թե Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային օբյեկտի վրա իրականացված հարձակման հեղինակն Իրանն է: Հատկանշական է, որ զեկույցում այս հարձակմանն Իրանի մասնակցության մասին որևէ հայտարարություն չկա:

Չորեքաբթի օրը հրապարակվել է ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը Եմենի վերաբերյալ: Զեկույցը վերաբերում է  Եմենին զենքի առաքմանը, Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ հարձակմանը և Եմենի հետ կապված մի շարք այլ հարցերի: Հատկանշական է, որ զեկույցում, Իրանի անունն ընդհարապես չի շրջանառվել:

 

Մեկնաբանություններ