Փետրվար 17, 2020 16:30 Asia/Tehran
  • Իրանի կրոնական փոքրամասնությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել

Իրանի հարավային Ֆարս նահանգի կենտրոնական Շիրազ քաղաքի աստվածային կրոնների հետևորդները, այդ թվում հայերը, զրադաշտականներն ու հրեաները, պատրաստակամություն են հայտնել ակտիվ մասնակցություն բերել 2020 թվականի փետրվարի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Նշելով, որ ընտրություններին մասնակցելն յուրաքանչյուր իրանցու ազգային պարտքն է, Շիրազի հայկական միության նախագահն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Մենք համոզված ենք, որ անկախ կրոնական պատկանելիությունից ու հայեցակետերի տարբերություններից,  բոլորս պետք է մասնակցենք ընտրություններին նոր պատգամավորին ընտրելու համար»:

Հերմոնդ Հարությունյանը հավելել է.«Հաշվի առնելով ԱՄՆ-ի բռնի պատժամիջոցները, այսօր երկիրը գտնվում է ծանր պայմաններում և պատժամիջոցների ճնշումն ուղղված է ողջ ժողովրդի դեմ, ուրեմն բոլորս պարտականություն ունենք ջանքեր գործադրել երկրում տիրող պայմանների բարելավման համար»:

«Նախորդ շրջանի հայազգի պատգամավորից, ով մշտապես եղել է հայ համայնքի կողքին ու նրա հետ սերտ կապեր է պահպանել,  ակնկալում ենք, որ նոր շրջանում ևս շարունակի իր սերտ հարաբերությունները մարդկանց հետ». ասել է Հերմոնդ Հարությունյանը: 

Մեկնաբանություններ