Փետրվար 18, 2020 16:50 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«Ընտրություններին մասնակցելն  Իրանի  ժողովրդի կրոնական, ազգային ու  հեղափոխական պարտականությունն է, և  քաղաքացիական իրավունքը»

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է, որ ընտրություններին մասնակցելն Իրանի ժողովրդի կրոնական, ազգային ու հեղափոխական պարտականությունն է, և քաղաքացիական իրավունքը:

Անդրադառնալով «ակտիվ մասնակցություն» և «լավ ընտրություն» երկու կարևոր հիմքերին, մեծարգո առաջնորդը նշել է.«Ընտրություններն ընդհանուր ջիհադ են, աստվածային օրհնություն ու փորձություն, որը  եթե  ժողովրդի առավելագույն մասնակցությամբ ուղեկցվի, մեծ պատիվ կբերի իսլամական համակարգին, կհզորացնի երկիրը, սադրանքների դիմաց անձեռնմխելիություն կպարգևի երկրին և նախադրյալներ կստեղծի հզոր Իրանի համար»:

Երեքշաբթի օրն Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող արևելյան Ատրպատական նահանգի հազարավոր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, ընդգծելով, որ բարեկամների ու թշնամիների ուշադրությունը սևեռվել է փետրվարի 21-ին կայանալիք ընտրությունների վրա, ԻԻՀ մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Թշնամիներին հուսահատեցնելու միակ ուղին Իրանի հզորանալն է: Հզոր Իրանի հավաստիքներից մեկը հզոր խորհրդարանն է,որը կկարողանա անհրաժեշտ օրենքներ ընդունելով և կառավարություններին ցանկալի ուղղությամբ առաջնորդելով, երկրին անձեռնմխելիություն պարգևել»: 

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը խոսելով այն հաղորդման մասին,որի համաձայն տարածաշրջանի թշնամի երկրներից մեկի կողմից  ահռելի չափով նավթային դոլարներ  է վճարվել բրիտանական պարսկալեզու լրատվամիջոցներից մեկին,որպեսզի վերջինս Իրանի ժողովրդին հրաժարեցնի ընտրություններում հեղափոխական անձանց քվեարկելուց, ԻԻՀ մեծարգո առաջնորդն ասել է. «Այդ հաղորդումը ցույց է տալիս, որ Իրանում ընտրություններն ինչ աստիճան նշանակություն ունեն»:

Իր ելույթի  այլ հատվածում, Այաթոլլահ Խամենեին Իրանի ու ընտրությունների վերաբերյալ ամերիկացի պաշտոնատարների վերջին  հերյուրանքների մասին նշել է.«Միացյալ Նահանգները նպատակ ուներ տարածաշրջանում մեծ հեղինակություն ունեցող լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությամբ իշխել տարածաշրջանում, բայց հակառակը ստացվեց և Բաղդադում հակաամերիկյան մեծ քայլարշավը, Սիրիայի , Հալեպի հարցերը  և տարածաշրջանի մյուս դեպքերը  եղել են  ԱՄՆ-ի ցանկության հակառակ ուղղությամբ»:

Ընդգծելով ,որ թշնամին ոչ միայն գեներալ Սուլեյմանիի սպանության հարցով, այլև 40-ամյա մարտի ընթացքում մշտապես  հարված է ստացել Իրանի ժողովրդից, Այաթոլլահ Խամենեին հավելել է.«Ամերիկացիներն այս 40 տարիների ընթացքում իրենց բոլոր քաղաքական, ռազմական, անվտանգության ,տնտեսական, մշակութային ու մեդիա հնարավորությունները գործի են դրել Իսլամական համակարգը տապալելու նպատակով, սակայն Իսլամական համակարգը ոչ միայն չի տապալվել,այլև հազար անգամ ավելի է ուժեղացել, իսկ Միացյալ Նահանգներն ավելի թուլացել»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է որ  ԱՄՆ-ը շարունակումէ թուլանալ: Նա ասել է.«Այսօր ԱՄՆ-ն 22 հազար միլիարդ դոլարի պարտքով, աշխարհի ամենախոշոր պարտք ունեցող պետությունն է համարվում և այդ երկրում դասակարգային տարբերությունն ահռելի է»:

Անդրադառնալով ԱՄՆ-ում աղքատության ու հանցագործության և խտրության վերաբերյալ ցնցիչ վիճակագրական տվյալներին, Այաթոլլահ Խամենեին ընդգծել է .«Ինչպես Տիտանիկ նավի շքեղությունը չկանխեց նավի խորտակվելը, ԱՄՆ-ի արտաքինը շպարելու և շքեղացնելու փորձերը չեն կարող կանխել այդ երկրի խորտակվելը և Միացյալ Նահանգները խորտակվելու է»:

Պիտակ

Մեկնաբանություններ