Փետրվար 23, 2020 12:04 Asia/Tehran

ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը տարածաշրջանի, աշխարհի և ԱՄՆ-ի ժողովրդի վնասին է եղել:

Շաբաթ օրը, Նիդերլանդների ԱԳՆ Ստեֆ Բլոկի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հայտարարել է, որ բոլորը պետք է ձգտեն ՀԳՀԾ-ի պահպանմանը և Իրանը ևս չի փակել այդ կապակցությամբ Եվրամիության հետ բանակցության դռները:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԵՄ-ն որևէ արդյունավետ քայլ չի կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Նշելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ներառում են անգամ սննդի ու դեղորայքի ոլորտները, Ռոհանին հավելել է. «Աշխարհի ազատամիտ ժողովուրդներից ակնկալում եմ, որ դատապարտեն ԱՄՆ-ի անմարդկային ու անօրինական պատժամիջոցները»:

Չնայած Ստեֆ Բլոկը կարևորել է ՀԳՀԾ-ի պահպանումը, և ասել է, որ այդ համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը սխալ է եղել, սակայն իրողությունները վկայում են այն մասին, որ նման հայտարարությունները հակասում են Եվրոպայի գործնական քայլերին:

 ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքկանություը ՀԳՀԾ-ից սահմաններից անցել և տարածվել է տնտեսական, քաղաքական ու անվտանգության ոլորտների վրա:

Ավելի վաղ ևս Թեհրան կատարած այցի ընթացքում, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ժոզեֆ Բորելն  ասել էր, որ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը դուրս է եկել միջուկային համաձայնությունից, Եվրոպան չի կարող Իրանից խնդրել հարգել այս համաձայնությունը: Եվրոպացիները ևս թերացել են ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորությունների կատարման հարցում:

Եվրոպացիներին ուղղված Իրանի քննադատությունը կարելի է երկու կողմից գնահատել:

Առաջինը վերաբերում է  ՀԳՀԾ-ի ոչնչացման հետևանքներին և ԱՄՆ-ի հետ Եվրոպայի քայլ պահելուն:

Երկրոդ խնդիրը կայանում է նրանում, որ Եվրոպան անկարող է դիմակայել տարածաշրջանում ԱՄՆ-ի կամայականությունների պատճառով առաջացած մարտահրավերներին: Իսկ դա վնասում է Եվրոպայի քաղաքատնտեսական շահերին:

Նիդերլանդների արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Արևմտյան Ասիայում անապահովության արմատը ԱՄՆ-ի ներկայությունը համարելով, ԻԻՀ նախագահն ասել է.«Արևմտյան Ասիայի անվտանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանի երկրների կողմից և Պարսից Ծոցում տարբեր կոալիցիաների անվան տակ օտար ուժերի ներկայությունը կվտանգի տարածաշրջանի անվտանգությանը»:

Նկատի առնելով այս դիրքորոշումները, Եվրոպայից Իրանի ակնկալիքները և Թեհրանում Նիդերլանդների արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանիի հայտարարությունը, կարելի է փոխադարձ շահերի շրջանակում գնահատել:Սակայն պետք է տեսնել, թե եվրոպական երկրները որքան վճռական են Իրանի հետ գործակցության հարցում:

Պիտակ

Մեկնաբանություններ