Փետրվար 24, 2020 17:41 Asia/Tehran
  • Մուսավի.«Իրանի սահմանները  ժամանակավորապես փակ են»

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է, որ կորոնավիրուսի բռնկումը կանխելու նպատակով, մի շարք հարևան երկրների հետ Իսլամական հանրապետության սահմանները ժամանակավորապես փակ են:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին երկուշաբթի օրն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության թղթակցին  տված հարազրույցում Իրանում կորոնավիրուսի վիճակի մասին ասել է. «Երբ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց Իրանում, Իսլամական հանրապետության հարևան երկրները մտահոգվեցին  և կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, փակեցին համատեղ սահմանը: Նրանց անհանգստացնում է այն հարցը, որ կորոնավիրուսը չխոչընդոտի հարևան երկրների միջև արտահանումներին ու ներմուծումներին»:

Մուսավին ասել է.«Իրանի ԱԳ նախարարությունը դեսպանատների միջոցով խորհրդակցություններ է վարում հարևան երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, վերջիններիս վստահեցնելու որ կորոնովիրուսի կասկածանքով ոչ մի  անձ չի հատելու սահմանը»:

Մեկնաբանություններ