Փետրվար 26, 2020 16:31 Asia/Tehran
  • Իրանում կորոնավիրուսով վարակվածների վերջին վիճակագրությունը և Արևմուտքի տարածած կեղծ լուրերը

Իրանի Առողջապահության և բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Իրանում հասել է 139-ի:

Քիանուշ Ջահանփորը հավելելէ, որ երկրում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 19-ի:

Հատկանշական է, որ Իրանի շատ հարևաններ երկրներ և նույիսկ Եվրոպան ու ԱՄՆ-ը մինչև վերջին օրերը փորձում էին ծածկել  կորոնավիրուսով  վարակվածների թիվը և հիմա փորձում են սահմանները փակելով, այդ խնդիրը ծառայեցնել իրանաֆոբիա տարածելու նպատակին: 

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է թե Վաշինգտոնն անհանգստացած է, որ Իրանը թաքցրել է կորոնավիրուսի բռնկման մանրամասները:

Երեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին քննադատելով  Վաշինգտոնի կողմից Իրանում խուճապային տրամադրություն  ստեղծելու փորձերն ասել է.«Աստծո օգնությամբ կզսպենք կորոնավիրուսի տարածումը երկրում: B տեսակի գրիպը ԱՄՆ-ում սպանել  է 16,000 մարդ, իսկ Իրանում, այդ վիրուսից մահացել է ընդհամենը 100 մարդ»:

Մեկնաբանություններ