Փետրվար 27, 2020 16:05 Asia/Tehran
  • ԻԻՀ մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել բուժաշխատողների ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում

Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել առողջապահության նախարարի, բժիշկների, բուժքույրերի, բժշկական անձնակազմերի և բժշկական ոլորտի բոլոր աշխատողների աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում։

Հինգշաբթի օրն Իրանի բժշկագիտության ակադեմիայի տնօրեն Սեյեդ Ալիռեզա Մարանդիի հետ հանդիպման ժամանակ,Այաթոլլահ Խամենեին ասել է․- «Նրանց անգնահատելի աշխատանքը կբարձրացնի հասարակության շրջանում բուժաշխատողների հեղինակությունը»։

Իրանի առողջապահության նախարարության տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Քիանուշ Ջահանփուրը հայտարարել է․- «Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի։ Գրանցվել է մահվան 26 դեպք»։

Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝  ամբողջ աշխարհում կորոնվիրուսով վարակված մարդկանց  թիվն անցել է 81 հազարի սահմանը: Համաճարակի հետևանքով մահացել է ավելի քան 2700 մարդ; 81 292 վարակակրից բուժվել է 3Օ 281-ը։

 

 

Մեկնաբանություններ