Փետրվար 27, 2020 17:47 Asia/Tehran
  • Թեհրանում ՀՀ դեսպան․«Հյուպատոսական հարաբերությունների ժամանակավորապես դադարեցումն իրականացվել է  Թեհրանի հետ համաձայնեցված»

Նշելով, որ Իրանի առողջապահական համակարգը կորոնավիրուսի դեմ պայքարում ունի մասնագիտական ու տեխնիկական բարձր մակարդակ, Թեհրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանն ասել է․-«Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխելու նպատակով հյուպատոսական հարաբերությունների ժամանակավորապես դադարեցումն իրականացվել է Թեհրանի հետ համաձայնեցված կարգով»։

Տարածաշրջանի երկրներում, այդ թվում Իրանում կորոնավիրուսի տարածման և  այս կապակցությամբ Թեհրանում Հայաստանի դեսպանության ձեռնարկած քայլերի մասին Արտաշես Թումանյանն ասել է․ «Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ»:

Նա հավելել է․-«Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել ՀՀ և ԻԻՀ արտաքին գործերի, առողջապահության նախարարությունների և այլ պետական մարմինների հետ՝ անհրաժեշտության դեպքում ապահովելով երկու կողմերի միջև ուղիղ հաղորդակցություն: Դեսպանությունում սահմանված է մշտական հերթապահություն: Հրապարակված են դեսպանության հետ կապ հաստատելու տվյալները: Մեզ դիմողներն ստանում են անհրաժեշտ տեղեկատվություն և գործնական աջակցություն: Ստեղծված է Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղեկատվական բազա, և վերջիններիս հետ հաստատված է մշտական կապ: Անհրաժեշտության դեպքում աջակցություն է ցուցաբերվում նաև դեսպանություն դիմած ԻԻՀ քաղաքացիներին»,նշել է դեսպան Թումանյանը:

 

 

 

Մեկնաբանություններ