Մարտ 03, 2020 16:20 Asia/Tehran

Ծառատունկի օրվա առիթով, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը երկու պտղատու ծառ տնկելուց հետո, խորհուրդներ է տվել Իրանում տարածված համաճարակի վերաբերյալ։

Այաթոլլահ Խամենեին ասել է․-«Ծառ տնկելը բարիք է»։

Նա Իրանում տարածված համաճարակի վերաբերյալ ասել է․-«Ավելի վաղ շնորհակալություն էի հայտնել բոլոր բժիշկներին, բուժքույրերին ու բուժաշխատողներին, սակայն հարկ եմ համարում մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել այս սիրելիներին, որոնք իրենց նվիրական աշխատանքով պայքարում են Աստծո ճանապարհին»։

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն աղոթել է առ Աստված՝ կորոնավիրուսով հիվանդների շուտափույթ ապաքինման և մահացածների հոգու խաղաղության  համար,  համբերություն ու մխիթարություն մաղթելով նրանց հարազատներին։

Նա ասել է․ «Պետք է  ուշադիր հետևել այս հիվանդության կանխման վերաբերյալ պատասխանատուների խորհուրդներին, քանզի Աստծո առաջ մենք պարտավոր ենք պատասխատվություն կրել մեր և ուրիշների առողջության համար»։

Գերապատիվ առաջնորդն ժողովրդին կոչ է արել ապավինել Աստծուն, ասելով․-«Իհարկե այս աղետն այնքան էլ մեծ չէ, և դրանից ավելի մեծ աղետներ են եղել։ Ես վստաահ եմ, որ երիտասարդների ու բարեպաշտ անձանց բարի սրտերից բխած աղոթքը կօգնի այս պայքարում, քանի որ Աստծուն ապավինելը և Աստծո մոտ բարեխոսելու համար Իսլամի մեծ մարգարեից ու իմամներից միջնորդություն խնդրելը, կարող են շատ խնդիրներ լուծել»։

Նշելով, որ այսօր շատ երկրներում տարածվել է այս համաճարակը, ԻԻՀ առաջնորդը հավելել է․-«Մեր պատասխանատուներն առաջին իսկ օրվանից  ազնիվ ու թափանցիկ են գործել, սակայն որոշ երկրներում, որտեղ ավելի շատ տարածված է եղել այս հիվանդությունը, փորձել են գաղտնի պահել իրողությունները; Մենք  Աստծուց շուտափույթ ապաքինում են հայցում այդ հիվանդների համար»։

Անդրադառնալով Իրանի որոշ քաղաքացիների մարդասիրական ու  աստվածահաճո քայլերին, ինչպես ֆինանսական օգնություններին ու առողջապահական պարագաների տրամադրմանը, Այաթոլլահ Խամենեին նշել է․-«Նման քայլերը շատ կարևոր են և պահպանելով այս ձեռքբերումները, աղետը կվերածվի բարիքի և սպառնալիքը՝ հնարավորության։ Հուսով ենք Իրանի սիրելի ժողովուրդը շատ մոտ ապագայում կհաղթի այս  հիվանդությանը»:

 

 

Մեկնաբանություններ