Մարտ 07, 2020 16:50 Asia/Tehran

Իրանում կորոնավիրուսի տարածումից հետո, բժշկական դիմակ և պարագաներ արտադրող ձեռնարկությունները շուրջօրյա ռեժիմով աշխատում են՝ առաջացած պահանջարկը բավարարելու համար:

Քերմանշահում գործող, բժշկական դիմակ, գլխարկ և զգեստ արտադրող գործարանը, կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ կարիքները բավարարելու նպատակով, ավելացրել է իր աշխատանքային ժոմերը: 

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը հայտարարել է.«Մինչ այժմ կորոնավիրուսով վարակված 669 մարդ ապաքինվել է»:

Իրանի առողջապահության նախարարության հասրակայնության հետ կապերի վարչության տնօրենը շաբաթ օրը լրագրողներին տված հարցազրույցում ասել է.«Այս պահի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5 հազար 823-ի, որոնցից մահացել է 145 մարդ»:

Մեկնաբանություններ