Թրամփի հնչեցրած անհիմն մեղադրանքից հետո, ԱՄՆ-ի շահերի պաշտանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ՝ Իրաքի Ալ Թաջի քաղաքում ամերիկյան ռազմաբազայի դեմ իրականացված հարձակման մեջ Իրանին մեղադրելու Թրամփի հայտարարությունից հետո:
Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ նախարարությունը դեսպանին է հանձնել Թեհրանի բողաքը՝ ԱՄՆ նախահգահի անհիմն հայտարարության կապակցությամբ: Նա նշել է. «Շվեկյցարիայի դեսպանին փոխանցվել է, որ ԱՄՆ-ի նախագահը, ուրիշներին մեղադրելու փոխարեն, պետք է ընդունի Իրաքում իր երկրի սխալ քաղաքականության պատասխանատվությունը, քանի որ այդ երկրում ապօրինի տեղակայված ամերիկացի զինծառայողները սպանել են բարձրաստիճան ռազմական պաշտոնյաների ու հասարակ քաղաքացիների, առթելով իրաքցների դժգոհությունը»:
Մուսավին նշել է, որ Շվեյցարիայի դեսպանին զգուշացվել է ԱՄՆ-ի կողմից ցանկացած սխալ ու չմտածված քայլի հետևանքների մասին: Մուսավին հավելել է. «Հանդիպման ժամանակ, դեսպանին ասվել է, որ Իրաքում ԱՄՆ-ի սխալ քաղաքականությունը ներկա լարվածության պատճառն է և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես՝ նախագահն իրավունք չունեն անհիմն ու վտանգավոր հայտարարություններով խուսափել պատասխանատվությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հինգշաբթի երեկոյան հայտարարել է, որ Իրանը մեղավոր է Իրաքի Ալ Թաի շրջանում կոալիցիոն ուժերի ռազմաբազայի վրա հարձակման մեջ: