Մարտ 24, 2020 13:21 Asia/Tehran

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը կարևորել է իրանի տարբեր շրջաններում ջրհեղեղից տուժածներին օգնություն ցուցաբերելը:

Վերջին օրերի ընթացքում աննախադեպ տեղումների հետևանքով, Իրանի 19 նահանգներում հեղեղներ են առաջացել:

Երեքշաբթի օրը, Ֆարսի, Բուշեհրի և Քերմանի նահանգապետների հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին պահանջել է մինչև իրավիճակի նորմալանալը փրկարարները  պատրաստ վիճակում լինեն:

Ջահանգիրին պահանջել է անհրաժեշտ միջոցներ կիրառել հիմնաշենային կառույցներին ու ժողովրդի բնակարաններին վնասը նվազագույնի հասցնելու համար:

Իրանի Կարմիր Մահիկի հավաքականության տնօրեն՝ Մորթեզա Սալիմին հայտնել է, որ փրկարարները հեղեղից տուժած 19 նահանգներում աշխատանքներ են կատարում:

Նշելով, որ 100 փրկարարական խմբեր են գործուղվել հեղեղից տուժած շրջաններ, Սալիմին ասել է.«Փրկարարական ուժերը 61 գյուղերում ու քաղաքներում և 9 լեռնային գոտիներում գործունեություն են ծավալում»:

 

Պիտակ

Մեկնաբանություններ