Մարտ 25, 2020 09:22 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը կարևորում են  մեդիա ոլորտում  համագործակցությունն ընդդեմ ԱՄՆ-ի առողջապահական ահաբեկչության

Մոսկվայում Իրանի դեսպանը և Ռուսաստանի «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության տնօրենն ընդգծել են երկու երկրների ԶԼՄ-ների համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանի «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության տնօրեն Ալեքսեյ Նիկոլովի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրանում կորոնավիրուսի իրավիճակին և ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետևանքով Իրանի ժողովրդի կրած տանջանքներին, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է․ «Լրատվամիջոցները կարող են կարևոր ու արդյունավետ դեր ունենալ ԱՄՆ-ի  հակամարդկային քայլերն աշխարհին ներակայացնելու հարցում»։

Անդրադառնալով Իրանի ռադիոհեռուստատեսության կազմակերպության արտասահմանյան թողարկումների բաժնի հետ  «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության  համագործակցությանը, Ալեքսեյ Նիկոլովը կարևորել է երկու երկրի ԶԼՄ-ների համագործակցությունը՝  Իրավիճակը ճիշտ լուսաբանելու նպատակով։ 

«Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերության տնօրենը հավելել է․ «Մարդկանց կյանքն ԱՄՆ-ի համար նշանակություն չունի և այդ երկրի իշխանություններն իրենց քայլերը քողարկելու համար, դիմել են Ռուսաստանի և Իրանի նման երկրների վերաբերյալ  կեղծ լուրեր տարածելու քայլին»։

 

 

Մեկնաբանություններ