Մարտ 25, 2020 12:25 Asia/Tehran
  • Ռոհանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում կիրառվող սահմանափակումները կխստացվեն

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Վերջին օրերին մենք սպիտված ենք եղել սահմանափակել որոշ տնտեսվարողների աշխատանքը, որպեսզի կանխենք կորոնավիորուսի տարածումը»:

Այսօր առավոտյան կայացած կառավարության  նիստում, Հասան Ռոհանին ասել է. «Վերջին օրերի ընթացքում մենք պարտավոր ենք եղել դադարեցնել տնտեսության ոլորտի մի մասի աշխատանքը, քանի որ մարդկանց առողջությունը մեզ համար ավելի կարևոր է»:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ջանքերին, Ռոհանին նշել է. «Այս ընթացքում մենք ունեցել ենք կարևոր առաջընթաց և հիմա արդեն կարողանում ենք հստակ հասկանալ, թե հիվանդներից ով պետք է մնա տանը, իսկ ով՝ հիվանդանոցում: Բացի այդ, մինչ օրս մենք չենք ունեցել բժիշկների,  բուժքույրերի և մահճակալների պակաս»:

ԻԻՀ նահախագը հավելել է, որ այս ընթացքում Իրանը ստացել է բոլոր այն երկրներից տրչամադրած օգնությունը, որոնք հանդես են եկել կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին աջակցելու ցանկությամբ և բացի այդ, կարողացել է օգնել նաև այն երկրներին, որոնք դիմել են Իրանին՝ կորանվիրուսի դեմ պայքարում աջակցության համար:

Նշելով, որ իշխանությունները ժողովրդին կոչ են անում այս ընթացքում չճամփորդել, և հնարավորիսն քիչ դուսր գալ տներից, Ռոհանին հավելել է. «Երեկ, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբում տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում որոշվեց, որ սահմանափակումները պետք է ավելի խստացվեն: Եթե առաջակն ընդունվի և հաստատվի, բոլոր քաղաքացիներից պահանջվելու է հնարավորինս արագ վերադառնալ ճամփորդություններից»:

Պիտակ

Մեկնաբանություններ