Մարտ 25, 2020 12:42 Asia/Tehran
  • Իրանի բանակը բացել է 2 հազար մահճակալով ժամանակավոր հիվանդանոց

Այսօր առավոտյան Թեհրանում բացվել է բանակի՝ 2 հազար մահճակալով ժամանակավոր հիվանդանոցը:

Հիվանդանոցը տեղակայվել է Թեհրանի միջազգային ցուցահանդեսների մշտական վայրում և ունի ևս հազար մահճակալ տեղավորելու հնարավորություն:

Հիվանդանոցի բացման արարողություն ժամանակ, ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին ասել է. «Հիվանդանոցը այս տարածքում տեղակայվել է 48 ժամում, Իրանի բանակի ուժերի ուժերով: Այն հնարավորություն կտա օգնել երկրի առողջապահական համակարգին և կրճատել կորոնավիորսւով վարակավածների՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակը»: Նա հավելել է. «Բանակի առողջապահական ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը և վիրուսի դեմ պայքարի շրջանակներում, ԶՈՒ գլխավոր շտաբում ձևավորվել է կենսապաշտպանության ուժերի շտաբ»:

Վերջին տվյալների համաձայն, մինչ օրս շուրջ 423 հազար 321 մարդ է վարակվել կորոնավիրուսով, որոնցից ավելի ան 109 հազարը ապաքինվել են, իսկ շուրջ 18 հազարը մահացել:

Մեկնաբանություններ