Մարտ 25, 2020 19:07 Asia/Tehran
  • Զարիֆ. «ԵՄ-ն կաջակցի Իրանին՝ Կորոնավիրուսի  դեմ պայքարում»

Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարում և այս ոլորտում Իրանի համար ստեղծված ֆինանսական խոչընդոտների վերացման հարցում, Եվրամիությունը կաջակցի Թեհրանին»։

Եվրամիության հերթական նախագահ  Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի  հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը տեղեկացել է երկուշաբթի օրը  կայացած Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի վիդեոկոնֆերանսում ընդունված որոշումների մասին։

Հեռախոսազրույցի ժամանակ, զեկուցելով Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում կայացած որոշումների մասին, Խորվաթիայի ԱԳ նախարարը հայտնել է կորնավիրուսի դեմ պայքարում և այդ ոլորտում Իրանի համար ստեղծված ֆինանսական խոչընդոտների վերացման հարցում ԵՄ-ի կողմից Իրանին աջակցություն ցուցաբերվելու  վերաբերվալ  կայացած որոշումների մասին։ 

ԱՄՆ-ի անմարդկային ու միակողմանի պատժամիջոցները, խոչընդոտել են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված ջանքերը։ 

Մեկնաբանություններ