Մարտ 25, 2020 19:44 Asia/Tehran
  • Մուսավի․«Իրանն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում կկանգնի Աֆղանստանի կողքին»

Դատապարտելով Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Սիխ կրոնական համայնքի տաճարի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը, որը հանգեցրել է տասնյակ մարդկանց զոհվելուն ու վիրավորվելուն, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ընդգծել է․ «Իրանն ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում կկանգնի Աֆղանստանի կողքին»։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, ցավակցություն հայտնելով զոհվածների ընտանիքներին հավելել է «Ահաբեկիչներն իրենց ոճրագործություններով և  Աֆղանստանի ժողովրդին մեծ ծախսեր պարտադրելով, անշուշտ չեն հասնի իրենց չար նպատակներին, որոնք են՝ այդ երկրում անապահովություն ու անկայունություն  տարածելը և միջկրոնական տարաձայնություններ սերմանելը»։

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել չորեքշաբթի օրը  Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Շուրբազար թաղամասում գտնվող սիխերի տաճարի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը։ Հարձակման հետևանքով զոհվել է  25 և վիրավորվել՝ 8 մարդ։ 

Պիտակ

Մեկնաբանություններ