Մարտ 26, 2020 17:38 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Սալամի․ Իրանի ժողովրդին օգնելու ամերիկացիների հայտարարությունները կեղծ են

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար՝ գեներալ-մայոր  Հոսեյն Սալամին  ասել է․ «Իրանի ժողովրդին օգնելու կապակցությամբ ամերիկացիների հայտարարությունները կեղծ են: Թեհրանը նրանց օգնության կարիքը չունի»։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ախտահանման աշխատանքների և կենսաբանական պաշտպանության զորավարժությունների  շրջանակում,  գեներալ-մայոր  Հոսեյն Սալամին այսօր Թեհրանում լրագրողների հետ զրույցում նշել է․ «ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են մնալ Իրանի ժողովրդի թշնամին»։

Նշելով, որ ԱՄՆ նախագահն Իրանի ժողովրդին ահաբեկիչ է անվանել, և նրա դեմ խիստ պատժամիջոցներ է սահմանել, գեներալ Սալամին հստակեցրել է․ «ԱՄՆ-ի իշխանությունները փորձեցին կենսապահովման հետ կապված խնդիրներ ստեղծել  Իրանի ժողովրդի համար, բայց դա նրանց չհաջողվեց»։

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ասել է․ «Եթե ԱՄՆ-ի ժողովուրդն օգնության կարիք ունի, ապա Իրանը պատրաստ է օգնել նրան»։

Պիտակ

Մեկնաբանություններ