Մարտ 26, 2020 18:03 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանն ու Աֆղանստանը միշտ միմյանց կողքին են եղել

Իրանի նախագահն ասել է. «Իրանի և Աֆղանստանի երկու ժողովուրդները միշտ միմյանց կողքին են եղել և աջակցել են իրար դժվարությունների ժամանակ»:

Շաբաթ օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տեսակապով խոսել է  Այաթոլլահ Սադուղի հիվանդանոցի տնորեն Հոսեյն Սոլեյմանիի հետ, որի ընթացքում տեղեկացել է կորոնավիրուսով հիվանդներին մոտուցվող բժշկական ծառայությունների գործընթացի մասին և խոսել է  կորոնավիրուսով վարակված  հոսպիտալացված աֆղանցի գրող Մոհոմեդ Յասնիի հետ:

Ռոհանին, առողջություն մաղթելով տարբեր երկրներում գտնվող բոլոր հիվանդներին, ասել է.«Իրանական մշակույթում մարդկանց օգնելը պատիվ է»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ Իրանի և Աֆղանստանի ժողովուրդները միշտ միմյանց կողքին են եղել և աջակցել են իրար դժվարությունների ժամանակ:

Մեկնաբանություններ