Մարտ 26, 2020 18:06 Asia/Tehran
  • Մուսավի․ «Լևինսոնը տարիներ առաջ է լքել Իրանը»

Արձագանքելով Ռոբերտ Լևինսոնի մահվան մասին լուրին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է․ «Լևինսոնը տարիներ առաջ , անհայտ ուղղությամբ հեռացել է Իրանից»։

Ռոբերտ Լևինսոնը անհետացավ 2007 թվականին, երբ  որպես ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի համար, որպես կենսաթոշակի անցած պաշտոնյա Իրանում  հետախուզական տեղեկություններ էր հավաքում։ «Ասոշիեյթիդ Փրես» գործակալությունը 2013 թվականի դեկտեմբերին հաղորդեց, որ Լևինսոնը  աշխատում էր  ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) համար։

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին, ցավակցելով Լևինսոնի ընտանիքին ընդգծել է․ «Հավաստի փաստաթղթերի համաձայն՝ Լևինսոնը տարիներ առաջ  անհայտ ուղղությամբ հեռացել է Իրանից և ԱՄՆ -ի ժամանակի պետքարտուղարը ևս հաստատել է  այդ փաստը»։

Մուսավին հավելել է․ «Իրանը վերջին քանի տարիներին փորձել է տեղեկություններ հավաքել երկիրը լքելուց հետո Լևինսոնի ճակատագրի մասին, սակայն նրա ողջ լինելու վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերել»։

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է․ «Եթե ԱՄՆ-ի համար Լևինսոնի մահը վերջնականապես հաստատված  է, ապա կարելի է առանց քաղաքական շահարկումների, այդ մասին հայտարարել»։

 

 

 

Մեկնաբանություններ