Մարտ 28, 2020 17:15 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նախագծերի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահն ասել է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պետք է ամենայն ուշադրությամբ իրագործել սոցիալական տարածության նախագիծը»։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ օրը Թեհրանում կորոնավիրուսի տարածումը վերահսկող ազգային շտաբի նիստում նշել է․ «Մինչև ապրիլի 8-ը ուժի մեջ կլինի սոցիալական տարածության մասին նախագիծը»։

Ռոհանին հերթական անգամ ընդգծել է․ «Իրանի ժողովուրդը ծանր ու դժվարին պայմաններում է գտնվում, սակայն աշխարհը զարմացած է, թե պատժամիջոցային պայմաններում գտնվող մի երկիր ինչպես է կարողանում դիմակայել մահացու վիրուսին»։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում շփումները սահմանափակելու, հանրահավաքներ չանցկացնելու, և քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու  մասին նախագիծն ուժի մեջ է մտել  մարտի 27-ին»:

Պիտակ

Մեկնաբանություններ