Մարտ 29, 2020 11:55 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը Աբուլֆազլ ալ Աբասի ծննդյան տոնի և հաշմանդամ վետերանների օրվա առիթով

Աբուլֆազլ ալ Աբասի ծննդյան տոնի և հաշմանդամ վետերանների օրվա առիթով հղած ուղերձում, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել իսլամական հեղափոխության հաշմանդամ վետերանների աշխատանքը:

Մեծարգո առաջնորդի մամլո վարչության հաղորդման համաձայն, Ն.Վ. առաջնորդի ուղերձում ասված է. «Քարբալայի հերոս Աբուլֆազլ ալ Աբասի ծննդյան օրվա առիթով շնորհավորում եմ երկրի հաշմանդամ վետերաններին, որոնց անունը կապված է այս օրվա հետ»:

«Դուք՝ անձնուրացներդ, անձնազոհ մարտիկներ էք և աստվածային պարգևի էք արժանանալու»,-ասված է մեծարգո առաջնորդի ուղերձում:

Ն.Վ. առաջնորդը բարձրյալն Աստծուց առողջություն, արժանապատվություն, հաստատակամություն ու օրհնություն է հայցել անձնուրաց մարտիկների ու նրանց ընտանիքների համար:

Այսօր Իրանում նշվում է շիաների իմամ Աբուլֆազլ ալ Աբասի տարեդարձը: Աբուլֆազլ ալ Աբասը հայտնի էր որպես «Քարբալայի դրոշակակիր և ջուր բերող»: Նա ծնվել է Մադինա քաղաքում: Աբուլֆազլ ալ Աբասը շիաների իմամ Ալիի որդին էր:

Աբուլֆազլ ալ Աբասին Աշուրայի իրադարձությունների մասնակիցներից էր, ով իր անձնազոհության, նվիրվածության ու նահատակության շնորհիվ, իր հավատարմությունը հայտնեց իմամ Հուսեյնին, ով պայքարում էր հանուն արդարության:

Իմամ Աբուլֆազլ ալ Աբասի ծննդյան  օրն Իրանում հաշմանդամ վետերանների օր է հռչակված:

Իրանի ռադիոհեռուստատեսությունը շնորհավորում է աշխարհի բոլոր մուսուլմաննեին այս տոնի կապակցությամբ:

Պիտակ

Մեկնաբանություններ