Մարտ 30, 2020 16:48 Asia/Tehran
  • Իրանում արտադրվել են թոքերի արհեստական օդափոխության սարքեր

Իրանում արտադրվել են թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ իրականացնել կորոնավիրուսով հիցվանդների բուժումը:

Մինչ այս պահն Իրանին չէր հաջողվում ներմուծել այս սարքերից, ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով: Սակայն 5 տարի տևած հետազոտություններից հետո, իրանցի մասնագետներին հաջողվել է տեղայնացնել սարքի արտադրության տեխնոլոգիան:

Գերմանական, չինական և ամերիկյան մոդելների համեմատությամբ:այս սարքն ունի այնպիսի առավելություններ, ինչպես՝ մատչելի գինը, հոսանքի բացակայության պայմաններում աշխատելու հնարավորությունը և հետվաճառքային սպասարկման հնարավորությունը:

Այս սարքը կարգավորում է այն հիվանդների շնչառությունը, որոնք ունեն շնչառական խնդիրներ կամ որոշ դեպքերում ամբողջությամբ փոխարինում է մարդու շնչառական համակարգին:

Մեկնաբանություններ