Մարտ 30, 2020 17:25 Asia/Tehran
  • Իրանցի  ուսանողները ՅՈՒՆՍԵԿՕ-ին կոչ են արել համապատասխան դիրքորոշում ըդնունել  ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների կապակցությամբ

ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր տնօրենին ուղղված նամակում, Իրանի համալսարանների մի խումբ ուսանողներ շեշտել են Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նկատմամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պատշաճ մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը:

Անդրեյլ Ազուլային ուղղված նամակում, իարնցի ուսանողներն անդրադառնալվ կորոնավիորւսի պանդեմիային, նշել են. «Իրանցիները պայքարում են կորոնավիրուսի դեմ, այն պայմաններում, երբ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, ԱՄՆ-ը վերականգնեց հակաիրանական պատժամիջոցները, թիրախավորելով երկրի տնտեսությունն ու առողջապահական համակարգը: Այդ հակամարդկային քաղաքքկանության հետևանքով, Իրանն այսօր խնդիրներ ունի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղամիջոցներ ու բժշկաան սարքավորումներ ձեռք բեելու հարցում»:

Ուսանողները հավելել են. «Կորոնավիրուսի դեմ պայքարի պայմաններում, պատժամիջոցները չպետք է վերածվեն  մարդկային ողբերգության: Ստեղծված պայմաններում, կրթական ու մշակութային կենտրոնների աշխատանքների դադարեցման հետևանքները տնետսական հետևանքներից պակաս չեն լինելու»:

Պիտակ

Մեկնաբանություններ