Մարտ 30, 2020 17:31 Asia/Tehran

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի ատենապետ ճրտգ.Նորայր Արամյանը անդրադառնալով ազգային իշխանության ծավալած աշխատանքներին ընդգծել է,որ մոտավորապես մեկ ու կես ամիս առաջվանից հարցը Թեմական խորհրդի օրակարգում է եղել և մի քանի նիստերում որոշումների է հանգել:

Նա նշեց .«Նախ դիմեցինք հայկական բոլոր միություններին դադարեցնելու իրենց բոլոր աշխատանքները ,Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք.Սարգսյանին և կրոնական խորհրդի հետ համախորհուրդ դադրեցվել են եկեղեցական բոլոր արարողությունները,դպրոցներին հականեխիչ ապրանքներ են տրամադրվել ,խորհուրդը նաև հինգ հոգուց բաղկացած շտաբ կյանքի կոչել:Նաև Թեմական խորհուրդը իր շաբաթական հանդիպումներում այս հարցով որոշումներ է կայացնում»:

Թեմական խորհրդի ատենապետը նշեց,որ հականեխիչ պիտույքներ և անհրաժեշտ ապրանքներ են տրամդրվել   ազգապատկան երկու ծերանոցներ՝«Սոսե Մայրիկ»-ին և «Սրբ. Գևորգ եկեղեցու շրջափակի »ծերանոցներին և Թեմական խորհուրդը կապի մեջ է պետական կառույցների հետ ,որպեսզի հականեխվեն եկեղեցիներն ու դպրոցները և աշխատանքները իրականացել են:Նա ցավով ընդծեց ,որ դժբախտաբար մահացել են 4 հայրենակիցներ կորոնավիրուսի պատճառով և անհրաժեշտ նկատառումներով  կատարվել է նրանց թաղման կարգը Նոր Բուրաստան գերեզմանատնում: Նա ժողովրդին կոչ ուղղեց մնալ իրենց բնակարաններում, որպեսզի ինչքան շուտ ավարտվի այս համաճարակը:

 

Մեկնաբանություններ