Մարտ 30, 2020 17:46 Asia/Tehran
  • Զարիֆ․ Անցել են ԱՄՆ-ի բռնակալությանը լուռ հետևելու ժամանակները

Ընդգծելով, որ ԱՄՆ-ի բռնակալությանը լուռ հետևելու ժամանակներն անցել են, Իրանի ԱԳ նախարարն ասել է․ «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը հանդես գա իրական դերակատարությամբ և վերջ տա ԱՄՆ-ի բռնի ու անօրինական պատժամիջոցներին»։

Երկուշաբթի օրը, ռուսական Կոմերսանտ օրաթերթում լույս է տեսել Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հեղինակած «Պատերազմե՛ք ո՛չ թե մեր, այլ վիրուսի դեմ» խորագրով հոդվածը, որում ասված է․ «Իր կամայականությամբ և ներկա իրավիճակը չըմբռնելով, ԱՄՆ-ի ռեժիմը, միջազգային հանրության դեմ ուղղված թշնամական ու առավելագույն ճնշման քաղաքականությունը  հասցրել է աննախադեպ մակարդակի, դեմ գնալով մարդկությանն ու վտանգելով մարդկանց կյանքերը»։

Նշելով, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները խոչընդոտւմ  են Իրանի կառավարության կողմից դեղորայքի ու բժշկական սարքավորումների գնումը, Զարիֆը հավելել է․ «Չնայած Իրանի իսլամական հանրապետությունը առողջապահության ոլորտում ունի մեծ կարողություններ, սակայն քանի որ ԱՄՆ-ը սառեցրել է իրանական  ակտիվներն ու Իրանը հնարավորություն չունի բժշկական սարքավորումներին ու դեղորայք գնել, կանգնել է հումանիտար աղետի առջև»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է․ «Միջազգային հանրությունը պետք է ուշքի գա և վերջ  տա ԱՄՆ-ի տնտեսական ու առողջապահական ահաբեկչությանը»։

 

 

Մեկնաբանություններ