Մարտ 31, 2020 17:09 Asia/Tehran
  • Ռոհանի․Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում  հաջողությունն  արձանագրվեց ժողովրդի աջակցության շնորհիվ

Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է․ «Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարում բուժաշխատողների ներկա հաջողությունն արձանագրվեց ժողովրդի աջակցության շնորհիվ»։

Երեքշաբթի օրը, կորոնավիրուսի վերահսկման ազգային շտաբի նիստում, բարձր գնահատելով Իրանի ժողովրդին՝   սոցիալական տարածության պահպաման նախագծի  և կորոնավիրուսի դեմ ուղղված ծրագրերի շրջանակում կառավարության հետ համագործակցելու համար, ԻԻՀ նախագահ Հասան  Ռոհանին ասել է․ «Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության համաձայն՝ կորոնավիրուսով վարակված անձանց թվի առումով,  աշխարհի շատ երկրների համեմատությամբ, Իրանն ավելի լավ վիճակում է գտնվում»։

Շնորհավորելով Իսլամական հանրապետության օրվա կապակցությամբ, Իրանի նախագահը նշել է․ «41 տարի առաջ այս օրն Իրանի իսլամական հանրապետության համակարգը ժողովրդի ձայների կտրուկ մեծամասնությամբ հայտարարվեց որպես երկրի կառավարման համակարգ և այսօր հանրապետականությունն ու իսլամականությունը, որպես երկու հիմնասյուներ, մեծ նշանակություն ունեն  Իրանի ժողովրդի ու համակարգի համար»։

Իրանական 1358 թ․ ֆարվարդին ամսի 12-ին (1979 թ․ ապրիլի 1-ին) կայացած հանրաքվեի արդյունքում,  ընտրողների ավելի քան 98 տոկոսն իր ձայնը տվեց իսլամական հանրապետության օգտին:

 

Պիտակ

Մեկնաբանություններ