Մուսավի. Բահրեյնի կառավարության կողմից Ալ Մուստաղբալ բանկի դեմ վճռի կայացումը որևէ իրավական արժեք չունի
Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով Ալ Մուստաքբալ բանկի, դրա կառավարիչների խորհրդի և իրանական մի շարք այլ բանկերի վերաբերյալ Բահրայնի կառավարության որոշմանը, նշել է, որ այն չունի իրավական հիմք:
Չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայեդ Աբբաս Մուսավին ասել է. «Ալ Մուստաղբալ» բանկը ստեղծվել է 2004 թվականին՝ Բահրեյնի կառավարության առաջարկությամբ: Այդ երկրի կենտրոնական բանկը հենց կսզբից տնօրենների խորհրդի միջոցով մշտապակն վերահսողություն է ունեցել բանկի նկատմամբ:
Մուսավին հավելել է. «2015թ ապրիլի 30-ին Բահրեյնի կառավարության որոշմամբ, բանկի նկատմամբ լիարժեք վերահսկողության իրավունքը տրվեց այդ երկրի կենտրոնական բանկին: Դրանից հետո, բանկի իրանցի բաժնետերերը դիմեցին միջազգային դատարան»:
ԻԻՀ ԱԳՆ խոսնակի խոսքերով, Բահրեյնի կառավարության այդ քայլը կորոնավիրուսի ստեղծած իրավիճակից օգտվելու և հասարակական կարծիքը շեղելու միջոց է: Նա նշել է. «Իրանն իր քաղաքացիների շահերիի ու իրավունքների պաշտպանության հարցում չի զիջի»: