Ապրիլ 02, 2020 10:34 Asia/Tehran
  • Իրանի առաջնորդի խորհրդական. ԱՄՆ-ի ուժի մայրամուտը սկսվել է

«Աշխարհում և Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական հզորության դարաշրջանն ավարտվել է», - ասել է Իրանի Գերագույն գլխավոր հրամանատարի խորհրդականը:

Չորեքշաբթի օրը, գեներալ Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին իր թվիթերյան  էջում անդրադառնալով Իրաքում ԱՄՆ ահաբեկչական բանակի ապօրինի ներկայության շարունակմանը, գրել է. «ԱՄՆ կառավարությունը պետք է կողմնորոշվի, թե ինչպես է վերաբերվում միջազգային պայմանագրերի և օրենքների պահպանմանը»:

Նա հավելել է. «Հունվարին Իարքի կառավարությունն ընդունեց բանաձև, որով ամերիկյան ուժերից պահանջվում է լքել այդ երկրի տարածքը, հակառակ դեպքում, այդ ուժերի ներկայությունը կդիտարկվի որպես Իրաքի ինքնիշխանության խախտում»:

Գեներալ Սաֆավիի խոսքերով. «Եթե ԱՄՆ կառավարությունը չի ենթարկվում միջազգային օրենքներին և պայմանագրերին, ապա  պետք է պատրաստ լինիԻրաքում ապօրինի ներկայության և այդ երկրի հողերը գրավելու հետևանքներին: Իրաքի ժողովրդի, կառավարության և բանակի օրինական ինքնապաշտպանությունն ամերիկացիների ոճրագործություններից, անխուսափելի է»:

Պիտակ

Մեկնաբանություններ