Ապրիլ 02, 2020 12:29 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը կպատժի միլիտարիստներին

Իրանի ԱԳ նախարարը, դիմելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասել է. «Իրանը պատերազմ չի սկսի, սակայն կպատժի միլիտարիստներին»:

Այսօր առավոտյան, թվիթերում արած գառման մեջ, ի պատասխան Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է. «Պարոն Թրամփը չպետք է նորից մոլորվի միլիտարիստներին լսելով: Իրանն ունի ընկերներ և ոչ ոք չի կարող ունենալ միլիոնավոր միջնորդ խմբեր»:

ԱՄՆ նախագահը, նախօրեին, իր թիվթերյան էջում, առանց որևէ ապացույց ներկայացնելու, գրել էր. «Ըստ տեղեկությունների և հետախուզության տրամադրած տվյալների, Իրանը կամ նրա վստահված ուժերը, պլանավորում են անակնկալ  հարձակում իրականացնել Իրաքում ԱՄՆ-ի զորուժի և ամերիկյան կառույցների դեմ: Եթե այդպես լինի, Իրանը շատ ծանր գին կվճարի»:

Մեկնաբանություններ