Ապրիլ 02, 2020 18:51 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչի․«Ոչ ոք չի խաբվի ԱՄՆ-ի սուտ խոսքերին»

Արձագանքելով Իրանցի դիվանագետների դեմ ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ասել է․«Ոչ ոք չի խաբվի Իրանի դեմ ուղղված ԱՄՆ-ի պաշտոնատարների սուտ խոսքերին»։

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հայտնի է դարձել նաև որպես ատելության նախարար, իր թվիթերյան միկրոբլոգում իրանցի դիվանագետներին մեղադրել է Թուրքիայում  իրականացված ահաբեկչությանը ներգրավված լինելու մեջ։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ Ռավանչին թվիթերյան միկրոբլոգում գրել է․«Մինչ աշխարհն զբաղված է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով, և ԱՄՆ-ից պահանջում է վերջ դնել իր տնտեսական ահաբեկչությանը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանց դրան ուշադրություն դարձնելու , կեղծ լուրեր է տարածում իրանցի դիվանագետների դեմ»։

Ընդգծելով, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի իշխանությունների բանսարկությունը չափ ու սահման չունի, Թախթ Ռավանչին հավելել է․«Ոչ ոք չի խաբվի նրանց ստերին»։

Մեկնաբանություններ