Ապրիլ 03, 2020 18:19 Asia/Tehran
  • Շվեյցարիայում Իրանի դեսպանը կարևորել է միջազգային հանրության կողմից ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու ահնրաժեշտությունը

Շվեյցարիայում Իրանի դեսպանն ասել է. «ԻԻՀ-ն օրինական կերպով ՄԱԿ-ի անդամ երկրներից ակնկալում է ընդդիմանալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությանը, հեռու մնան կողմից սահմանված անօրինական, ամոթալի ու հակաբարոյական սահմանափակումներից:

Ուրբաթ օրը, ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Շվեյցարիայում Իրանի դեսպան Մոհամմադռեզա Հաջի Քարիմ Ջաբարին այդ երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային, լրատվական, գիտական ու համալսարանական ոլորտի էլիտայի ներկայացուցիչներին հղած նամակում հավելել է.«Իրանի քաղաքացիներին միաժամանակ տանջում են ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը, միակողմանի պատժամիջոցները և կորոնավիրուսի տարածումը»: Նշելով, որ ԱՄՆ-ի դաժան պատժամիջոցներն Իրանին զրել են դեղամիջոցներ ու սննդամթերք գնելու համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրներից, Հաջի Քարիմ Ջաբարին հստակեցրել է.«ԱՄՆ-ի ռեժիմը և նրա որոշ դաշնակիցների անամոթաբար կորոնավիրուսի տարածումն օգտագործում են Իրանի վրա քաղաքական ճնշում գործադրելու համարմ»:

Չնայած աշխարհում մահացու կորոնավիրուսի տարածմանը և դրա դեմ բազմակողմանի պայքարի անհրաժեշտությունը ԱՄՆ-ն դեռ շարունակում է հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը:

Պիտակ