Ապրիլ 06, 2020 09:58 Asia/Tehran
  • Իրանը բարձր է գնահատել Չինաստանի աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կիրակի երեկոյան Թվիթերում արած ֆրառման մեջ նշել է, որ Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդը առաջնագծում են՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և այլ երկրներին օգնություն ցուցաբերելու հարցում:

Մուսավին նշել է, որ Իրանը  բարձր է գնահատում Չինաստանի աջակցությունը ստեղծված ծանր իրավիճակում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սեյեդ Աբբաս Մուսավին, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ Չինաստանի պայքարին, հավելել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում այդ երկրի քաջությունը, նվիրվածությունն ու պրոֆեսիոնալիզմը արժանի են գնահատանքի:

Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման առաջին իսկ օրից, Չինաստանի կառավարությունն ու ժողովուրդը բժշկական և առողջապահական օգնություն են տրամադրել տարբեր երկրների, այդ թվում ՝ Իրան:ին

Վերջին վիճակագրության համաձայն ՝ աշխարհում ավելի քան 1,2 միլիոն մարդ վարակվել է վիրուսով, որից մոտ 250 հազարը վերականգնվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: Առնվազն 67,500 մարդ մահացել է:

Մեկնաբանություններ