Ապրիլ 07, 2020 19:12 Asia/Tehran
  • Իրանում արտադրվել է 30 նոր դեղամիջոց. Տնտեսվել է  50 միլիոն դոլար

Իրանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարը ներկայացրել է ներքին արտադրության 30 նոր դեղամիջոց:

Մոհամմադ Շարիաթմադարին երեքշաբթի օրը Թեհրանում կայացած միջոցառման շրջանակում հայտարարել է. «1400 ապրանքատեսակների երկիր ներմուծման արգելքի հետ կապված, որոշակի քաղաքականության իրականացմամբ, ստեղծվել է իրանական արդյունաբերությանն աջակցելու հնարավորություն»:

Շարիաթմադարին, նշել է, որ այս դեղամիջոցների արտադրությամբ երկիրը տնտեսել է 50  դոլար,   հավելելով. «Թամին դեղագործական ներդրումային ընկերությունը տնտեսել է 3 միլիարդ 400 հազար ԱՄՆ դոլար, արտադրելով MS հիվանդության համար նախատեսված դեղամիջոցներ:

Շարիաթմադարին շեշտել է. «Մասնագետ երիտասարդները, որոնք հանդիսանում են երկրի կառավարման համակարգի ռազմավարական փոփոխության հիմքը, կարևոր ձեռքբերումներ են գրանցել»:

 

 

Մեկնաբանություններ