Ապրիլ 07, 2020 19:15 Asia/Tehran
  • Զարիֆ․ «Իրանը Թրամփի օգնության կարիքը չունի․ ԱՄՆ-ն պարզապես թող չխանգարի  Իրանին վաճառել իր նավթը»

Նշելով, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ-ի կառավարության օգնության կարիքը չունի, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցների չեղարկման անհրաժեշտությունը։

Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը իր թվիթերյան միկրոբլոգում ընդգծելով, որ Իրանը հարուստ է բնական ու մարդկային ռեսուրսներով, նշել է․ «Իսլամական հանրապետությունը Դոնալդ Թրամփի բարեգործության կարիքը չունի»։

Իրանի ԱԳ նախարարը հավելել է․ «Թեհրանն ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում չխոչընդոտել Իրանին՝ վաճառելու  իր նավթն ու գնելու այն, ինչ անհրաժեշտ է»։

Մեկնաբանություններ