Ապրիլ 07, 2020 19:18 Asia/Tehran
  • Մուսավի. Միակողմանիության վիրուսը խոչընդոտում է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին

Առողջապահության համաշխարհային օրվա առիթով հղած ուղերձում, Իրանի ԱԳՆ խոսնակը շեշտել է. «ԱՀԿ-ն համադրում է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարը: Միակողմանիության վիրուսը խոչընդոտում է հավաքական գործողություններին»:

Ապրիլի 7-ը առողջապահության համաշխարհային օրն է:

Նշելով որ առողջապահության համաշխարհային օրը կորոնա վիրուսի պանդեմիային հաջորդող ժամանակների աշխարհի մասին մտածելու օր է, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին իր թվիթերյան  միկրոբլոգում արած գրառմաման մեջ նշել է. «Covid-19-ի դեմ գլոբալ պայքարը միասնության ու համագործակցության  դեպքում, կարող է վերածվել հնարավորության»:

Ներկա դրությամբ աշխարհի բոլոր երկրները պայքարում են նոր տեսակի կորոնավիրուսի դեմ, սակայն ԱՄՆ-ն իր պատժամիջոցներով խոչընդոտում է այդ պայքարին:

Մեկնաբանություններ