Ապրիլ 08, 2020 10:10 Asia/Tehran
  • Իրանի փոխնախագահ. Ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն ու գործողությունները չեն համընկնում

Տնտեսական հարցերով ԻԻՀ փոխնախագահն անդրադառնալով Իրանին աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ի առաջարկին և Թեհրանի կողմից այդ առաջարկի մերժմանն, ասել է. «Ամերիկացի պաշտոնյաների խոսքերն ու գործողությունները պետք է համընկնեն»:

CNN հեռուստաընկերությանը տեսակապի միջոցով տված  հարցազրույցում, Մուհամմադ Նահավանդյանն անդրադառնալով կորոնավիրուսի պանդեմիային, նշել է. «ԱՄՆ-ը մի կողմից խոչընդոտում է Իրանի հասանելիությանը բժշկական սարքավորումներին ու պարագաներին, մյուս կողմից հայտարարում, որ պատրաստ է աջակցել Թեհրանին»:

Նա հավելել է. «Իրանին օգնելուց առաջ, ամերիկացիները նախ պետք է չեղարկեն առևտրի ոլորտում սահմանված բոլոր պատժամիջոցները»:

Նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարը գլոբալ խնդիր է, Նավահանդյանը հավելել է. «Եթե աշխարհի որևէ  կետում այս վիրուսը հնարավոր չլինի կառավարել, այն  կտարածվի ամբողջ աշխարհում: Հետևաբար չի կարելի երկրներին զրկել բժշկական պարագաներին ու սարքավորումներին հասանելիությունից»:

Նավահանդյանը հավելել է, որ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կորոնավիրուսի դեմ Իրանի պայքարն արդյունավետ է  և արդեն իսկ հնարավոր է եղել վերահսկել դրա տարածումը:

Իրանում մինչ այժմ 3 հազար 872 մարդ մահացել է կորոնավիորւսից:

 

Մեկնաբանություններ