Ապրիլ 08, 2020 11:26 Asia/Tehran
  • Իրանում նշվում է միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը

Ապրիլի 8-ին Իրանում նշվում է միջուկային տեխնոլոգիայի ազգային օրը, որպես երախտագիտություն՝ միջուկային ոլորտի գիտնականների ջանքերի:

2006թ Իրանի միջուկային էներգայի ոլորտի մասնագետներին հաջողվեց իրականացնել միջուկային վառելիքի արտադրության ամբողջական ցիկլը:

Ուրանի հարստացման տեխնոլոգիային իրանցի մասնագետների հասանելիության և իրանական արտադրության ցենտրիֆուգներով ուրանի հարստացման ամբողջկան ցիկլի իրագործման շնորհիվ, Իրանը դարձավ այն երկրներից մեկը, որոնք տիրապետում են խաղաղ նպատակներով ուրանի հարստացման ամբողջական տեխնոլոգիային:

Մինչ այժմ, սակայն, մեծ թվով իրանցի միջուկային գիտնականներ սպանվել են Իսրայելի և Իրանի այլ թշնամիների հատուկ ծառայությունների կողմից:

Մեկնաբանություններ