Ապրիլ 08, 2020 13:35 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ. ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը պետք է կատարեն իրենց պարտականությունները

Ընդգծելով, որ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը պետք է կատարեն իրենց պարտականությունները, ԻԻՀ նՆախագահն ասել է. «Եթե այդ կառույցները չկատարեն իրենց պարտականությունները այս դժվարին պայմաններում, աշխարհն այս հարցի վերաբերյալ այլ պատկերացում կունենա»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը վերջին 50 տարվա ընթացքում չի դիմել ԱՄՀ-ին աջակցության համար, սակայն պարտաճանաչորեն կատարել է իր պարտավորությունները: Նա հավելել է. «Եթե հիմնադրամը տարբերություն դնի Իրանի ու այլ երկրների միջև, դա ընդունելի չի լինի»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականություննրին, Ռոհանին ասել է. «ԱՄՆ-ը մշտապես վարել է միակողմանի քաղաքականություն և կորոնավիրուսի պայմաններում նույնպես շարունակում է իր գործողությունները»:

Ռոհանին հավելել է, որ բացի տնտեսական ահաբեկչությունից, Սպիտակ տունը նաև առողջապահության ոլորտում է ահաբեկչություն իրականացնում Իրանի դեմ  Նա ասել  է. «Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ը խախտել է ԱՀԿ-ի 2005թ ընդունած բանաձևը, որի համաձայն, վարակիչ հիվանդությունների պանդեմիայի պայմաններում, բոլոր երկրները պետք է համագործակցեն»:

ԻԻՀ նախագահի խոսքերով. «Եթե ԱՄՆ-ը շարունակի այս պայմաններում էլ ճնշում գործադել Իրանի նկատմամբ, այդ խարանը պատմության ամբողջ ընթացքում կմնա Վաշինգտոնի ճակատին»:

Նշելով, որ Իրանի ժողովուրդը մշտապես համբերատար է եղել և հիմա էլ շարունակում է համբերատար լինել, Ռոհանին հավելել է, որ ներկայումս Իրանն ինքնաբավ  է դարձել կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության ոլորտում և երկրում  շարունակվում են բժշկական պարագաների արտադրությանն  ուղղված ջանքերը:

 

Մեկնաբանություններ