Ապրիլ 08, 2020 17:31 Asia/Tehran
  • «Երկու մշակույթի բնակիչ»․ Ձայն ՝ իրանահայ համայնքի ներսից

Ռոբերթ Սաֆարյանի հեղինակած «Երկու մշակույթի բնակիչ» խորագրով գիրքը պատմում է իրանահայ համայնքի մասին։ Հեղինակը փորձել է ներկայացնել հայ փոքրամասնության կյանքն Իրանում և հնարավորինս բացահայտել մեծ հասարակության հետ համայնքի հարաբերությունները։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռոբերտ Սաֆարյանը ճանաչված գործիչ է կինոքննադատության, լրագրության, կինովավերագրության և գրաքննադատության ոլորտներում և ակտիվ գործունեություն է ծավալել բազմաթիվ ոլորտներում:

«Երկու մշակույթի բնակիչ» գիրքը պատմում է իրանահայերի՝  մասին որոնք վաղ անցյալից  բնակվել են Իրանի տարբեր քաղաքներում, գյուղերում ու թաղամասերում։ Իրանահայ Ռոբերթ Սաֆարանը, փորձել է տարբեր դիտանկյուններից ներկայացնել իրանահայ համայնքը։

Մեկնաբանություններ