Ապրիլ 08, 2020 18:22 Asia/Tehran
  • Զարիֆ․ Իրանը պատրաստ է կիսվել  կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հեռախոսազրույցներում , Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ Թեհրանը պատրաստ է կիսվել կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը այսօր կեսօրին Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցում համերաշխություն են հայտնել Իրանին՝ կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի կապակցությամբ։

Ներկայումս աշխարհի բոլոր երկրները պայքարում են կորոնավիրուսի պանդեմիայի դեմ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը անցել  է 1 միլիոն 500 հազարի սահմանը:  Մահացածների թիվը հասնում է 83 հազարի։

Մեկնաբանություններ