Ապրիլ 08, 2020 19:10 Asia/Tehran
  • Եթե Եվրոպան գործնական երաշխիքներ չտա,Իրանը կշարունակի ուրանի հարստացումը

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է, որ եթե Եվրամիությունը չերաշխավորի ՀԳՀԾ-ի գործադրումը, Իրանը, սահմանափակելով համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ, կսկսի ուրանի հարստացումը:

Այս մասին չորեքշաբթի օրը Իսլամական խորհրդարանի նիստում հայտարարել է ազգային անվտանգության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև ՀԳՀԾ-ով ստանձնած ԻԻՀ պարտավորությունների կատարմանը, հակաիրանական պատժամիջոցների շարունակումըմանը,   ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն, ԵՄ դիրքորոշումներին և գործողություններին, ԻԻՀ միջուկային գործունեության շարունակմանը և ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի առաջարկներին: 

ՀԳՀԾ-ի 26 և 36 հոդվածների համաձայն, եթե ՀԳՀԾ-ի կողմերից որևէ մեկը չկատարի իր հանձնառությունը, Իրանը կարող է լիովին կամ մասամբ դադարեցնել իր պարտավորությունների կատարումը: 

Մեկնաբանություններ