Ապրիլ 09, 2020 09:49 Asia/Tehran
  • Քյադխոդայի. 41 տարի առաջ, Իրանի համակարգը փոխվեց ԱՄՆ-ի հանցագործությունների պատճառով

Արձագանքելով Իրանի ռեժիմը փոխելու վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարություններին, Իրանի Սահամանադրության պահապանների խորհրդի խոսնակն ասել է. «Պոմպեոն մոռացել է, որ 41 տարի առաջ Իրանի ռեժիմը փոխվեց հենց ԱՄՆ-ի հանցագործությունների հետևանքով»:

Վերջերս, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, նշելով, որ Իրանի ռեժիմը պետք է փոխվի, հայտարարել էր. «Վաշինգտոնը մտադիր չէ չեղարկել հակաիրանական պատժամիջոցները»:

Աբբաս Ալի Քյադխոդային չորեշքաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում արած գրառման մեջ նշել է. «ԿՀՎ-ի նախկին ղեկավարը մոռացել է, որ դա տեղի է ունեցել 41 տարի առաջ և ոչ թե իր խորհրդով, այլ  Իրանի ներքին գործերին ԱՄՆ-ի անօրինական միջամտությունների, բնական ռեսուրսների թալանի և իրանցիների դեմ ամերիկացիների իրականացրած հանցագործությունների հետևանքով»:

 

Մեկնաբանություններ